Սիրիայում ահաբեկիչները կրակել են «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ |tert.am|

tert.am: Ահաբեկիչները կրակ են արձակել Սիրիայում գտնվող «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը: Փոխանցում է «РИА Новости»-ն:

Նա ընդգծել է, որ բոլոր հարվածներն արձանագրվել են, ռուսական զինծառայողներից որևէ մեկը չի տուժել: Ավիաբազան ևս չի տուժել: Ավելի վաղ Կուպչիշինը նշել էր, որ մեկ ամսվա ընթացքում 12 անգամ հարձակում է տեղի ունեցել «Խմեյմիմ» ավիաբազայի վրա:

x