Գազայի հատվածում իսրայելական օդուժի հարվածների հետևանքով 3 պաղեստինցի է սպանվել |tert.am|

Գազայի հատվածում իսրայելական օդուժի հարվածների հետևանքով երեք պաղեստինցի է սպանվել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչին:

Ըստ տեղեկությունների` ավիահարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերից՝ «Համաս» պաղեստինյան շարժման դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման արդյունքում երկու արաբ է սպանվել, «Համաս»-ի ևս երեք կողմնակից վիրավորվել է:

 

x