Վրաստանում հայտարարել են երկրում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հնարավորության մասին |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումները կայացվելու են՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբևէ չեն եղել այսքան բարձր մակարդակի վրա, որքան հիմա է, և դա մեծ հաջողություն է, որը նախատեսում ենք ավելի խորացնել։ Դրանից ելնելով` մենք կընդունենք այնպիսի որոշումներ, որոնք բխում են Վրաստանի ազգային շահերից»,- հայտարարել է Բախտաձեն:

Վարչապետի խոսքով` վրացական կողմը երկար ժամանակ փորձել է իր գործընկերներին փոխանցել, որ առանց Սև ծովի անվտանգության` գլոբալ անվտանգության մասին խոսք լինել չի կարող:

 

x