«ԿամԱԶ»-ի հետ վաղուց է ձեռք բերվել պայմանավորվածություն՝ չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ. Երեւանի ավագանու անդամ

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած «ԿամԱԶ»–ներն արդեն Երևանում են։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում այս առիթով գրառում է արել։ 

Վարդանյանը մասնավորապես գրել է․

«ՖԱՎՈՐԻՏ մեքենաները տեղ հասան։ Այո՛, եթե կար նույնիսկ 0.01% կասկած, որ «ԿամԱԶ» ընկերության հետ վաղուց ձեռք է բերվել պայմանավորվածություն, այսօր դա էլ փարատվեց։ Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու, առանց կառավարությանը մարդատեղ դնելու, օրենք շրջանցելով ու կյանքի գնով։

Որևէ մեկի մոտ մնացի՞ն կասկածներ։ Չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ։

Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին։ Այսինքն, ներողություն արտահայտությանս, «հորս արև» կամ «քաղաքապետի խոստում եմ տալիս» բանաձևն է գործել և մեքենաները վաղուց սահմանին են եղել»։

x