«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա. Զարուհի Բաթոյան |armenpress.am|

Արմենպրես։ «Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ դա դասագիրք, չէ և, հետևաբար, պարտադիր օգտագործման գրքույկ չէ: «Յուրաքանչյուրն ազատ է գիրքն ընթերցելու համար: Ես դատապարտել եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը և կարևորել եմ հասարակական կազմակերպությունների համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծումը »,-ասաց նա:

Զարուհի Բաթոյանի խոսքով` պետության միջոցներն անսահմանափակ չեն և պետությունն այսօր որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրում ընտանեկան բռնության զոհերին ապաստարանների տրամադրման համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ավելի վաղ դատապարտել է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։

x