ԱՄՆ-ի վարչակազմը ջանալու Է, որ Իրանը «նորմալ երկրի» գործելակերպ որդեգրի. Փոմպեո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի վարչակազմը ձգտելու Է հասնել այն բանին, որ Իրանը «նորմալ երկրի» գործելակերպ որդեգրի: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել Է Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Փոմպեոն: «Մեր նպատակն այն Է, որ Իրանն իրեն նորմալ երկրի պես պահի:

Երբ նրանք համաձայնեն դրան, մենք պատրաստ ենք գործ ունենալու նրանց հետ»,- նրա խոսքը մեջբերել Է Associated Press գործակալությունը: Փոմպեոն երկուշաբթի օրն այցով գտնվում Էր Ֆինլանդիայում:

Մայիսի 6-ին ավելի վաղ Պենտագոնի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել Է, որ Մերձավոր Արեւելք «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկելու որոշումն ընդունվել Է Իրանի կողմից սպառնալիքների վերաբերյալ ստացված տվյալների հաշվառմամբ: «Դա նախազգուշական վերատեղաբաշխում Է: Խոսքը վերաբերում Է իրանական ռեժիմից բխող իրական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվությանը մեր արձագանքին»,- գրել Է նա իր Twitter-ում:

Շանահանը հավելել Է, որ ԱՄՆ-ը «կոչ Է անում իրանական ռեժիմին՝ դադարեցնել բոլոր սադրանքները»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել Է, որ ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ Է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ եւ պատրաստ Է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի եւ իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում:

«Ի պատասխան մի շարք աճող տագնապալի նշանների եւ նախազգուշացումների Միացյալ Նահանգներն ԱՄՆ-ի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրային հարվածային խումբը եւ ռմբակոծիչների օպերատիվ խումբ Է ծավալում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում (Մերձավոր Արեւելքում), որպեսզի պարզորոշ եւ անսխալ ազդանշան ուղարկի իրանական վարչակարգին առ այն, որ Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կկասեցվի անողոք ուժով»,- հայտարարել Է Բոլթոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

x