ՌԴ Պետդումայի նախագահը կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական ասամբլեայի հարթակի շրջանակներում, մայիսի 19-20-ը՝ Բիշքեկում։

Այս հանդիպումն առաջինը կլինի 2018թ․ դեկտեմբերին ընտրությունների արդյունքում Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո։ Մայիսի 20-ին կկայանա ՀԱՊԿ ԽԱ խորհրդի նիստը։

Օրակարգի հարցերի թվում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում գտնվող տարածաշրջանների իրավիճակի հարցը։

x