Երևանի «Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց»-ը վերանվանվեց |24news.am|

24news.am: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի՝ «Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց»-ն անվանափոխելու առաջարկը Երևանի ավագանին ընդունեց։ Մարզադպրոցը կրելու է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» անվանումը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամը մարզադպրոցը վերանվանելու առաջարկն արել էր այն բանից հետո, երբ Իրինա Ռոդնինան Բաքվում հակահայկական հայտարարություններ էր արել։

x