Աշխատակիցները աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն․ ՀՀ ԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված մամուլում հրապարակված լուրի հետ, թե առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել: 

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է. «Անդրադառնալով «Փաստ» թերթի այն տեղեկությանը, որ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել, նշենք, որ յուրաքանչյուր կառույցում կադրային շարժ միշտ էլ եղել է և կլինի։

Տեղեկացնում ենք, որ տվյալ պահին խոսքը վերաբերվում է երեք աշխատակցի, որոնք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն` չնշելով որևէ պատճառ:
Եվս մեկ անգամ լրատվամիջոցներին խնդրում եմ սեփական «ցանկությունները» և «մտահոգությունները» չկապել Արսեն Թորոսյանի հետ` չճշտելով հանգամանքների իսկությունը»,- ասված է պարզաբանման մեջ:

ՀՀ Առողջապահության նախարարույթուն 

x