Ուկրաինայի եվրոպական ընտրությունն այլընտրանք չունի. Զելենսկի |armenpress.am|

Արմենպրես։ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հարեւանության քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ ԵՄ-ին անդամակցելու երկրի քաղաքականությունն այլընտրանք չունի, եւ ինքը պատրաստ Է այն պաշտպանել։

«Մեր եվրոպական ընտրությունն անայլընտրանք Է, եւ ես, որպես Սահմանադրության երաշխավոր, կպաշտպանեմ այն ճանապարհը, որն Ուկրաինայի քաղաքացիներն ընտրել են ընտրություններում»,-Զելենսկու խոսքը մայիսի 7-ին մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը:

Նաեւ Զելենսկին նշել Է Գերագույն ռադայի ընտրությունների վերաբերյալ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Դոնբասի հակամարտությունը: «Մեր նպատակը կրակը դադարեցնելն Է»,-ընդգծել Է Զելենսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

x