Ռուսաստանն այստեղ կապ չունի. Վանեցյանը՝ Ուկրաինայի պատգամավորի՝ ՀՀ մուտքի արգելքի մասին |tert.am|

tert.am: Ակնհայտ սուտ տեղեկության տարածման արդյունքում է ստացվել, որ իբր Ուկրաինայի պատգամավորի մուտքը Հայաստան խոչընդոտվել է Ռուսաստանի պահանջով: Նման բան չկա: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«2015 թ. Մուսթաֆա Նայեմը, օտարերկրացիների մասին օրենքի համաձայն, ընդգրկվել է Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում, և նրա մուտքի վրա արգելք է դրվել: Դա Ռուսաստանի հետ որևէ կապ չունի, դա եղել է 2015 թ. ՀՀ ԱԱԾ տնօրենի որոշմամբ, որը օրենքի շրջանակում է»,-ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ իր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո ՀՀ-ի համար անցանկալի անձանց ցուցակից ավելի քան 30 հազար մարդ է հանվել. «Տեխնիկական վրիպակ է եղել, և Մայեմը մնացել է այդ ցուցակում: Երբ ինձ զեկուցվել է, որ նման բան է եղել, անմիջապես խնդիրը հարթվել է, և Նայեմը մուտք է գործել ՀՀ: Նայեմը օդանավակայանում մնացել է մոտ 40 րոպե»:

x