Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը |tert.am|

  Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,-ասված է դեսպանության ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ:

x