Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի վերելակի 4 թոկերից մեկը պոկվել է. Հակոբ Կարապետյան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն։ Այս մասին իր ֆեյսբուքիր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Աջափնյակում՝ 16 թաղամասում բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն»,-ասված է գրառման մեջ:

 

 

x