Լոնդոնի մզկիթներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Լոնդոնի Իլֆորդ թաղամասի մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրը մանրամասնել է, որ կրակոցները հնչել են Հայ-ռոուդ փողոցի վրա գտնվող «Յոթ թագավորների» մզկիթում: Տուժածներ, բարեբախտաբար, չկան: Ոստիկանությունը մզկիթի տարածքում հերթապահություն կիրականացնի ողջ գիշեր:

x