Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել մոտ 110 հազար պետական ծառայող |tert.am|

tert.am: Պետական հատվածի մոտ 110 հազար աշխատակից է մասնակցել Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերին, նրանցից 18 հազարը՝ Փարիզում, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France Info-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները դեմ են պետական ծառայության մասին փոփոխված օրինագծին, որը ենթադրում է պետծառայողների կարգավիճակի փոփոխություն: Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծը պետք է քննարկի երկուշաբթի՝ մայիսի 13-ին:

Նշվում է, որ ըստ Ֆրանսիայի իշխանությունների՝ օրինագծի նպատակը պետական ծառայությունն «առավել գրավիչ» դարձնելն է, ինչը համապատասխանում է ֆրանսիացիների ակնկալիքներին:

Սակայն, ըստ աղբյուրի, այս նախագիծը համապատասխանում է ֆրանսիական իշխանությունների՝ 2022 թ. 120 հազար պետծառայողի կրճատման մասին հայտարարությանը: Արհմիությունները դեմ են առաջարկված օրինագծին, նշելով, որ այս բարեփոխումը կնպաստի պետական ծառայության որակի վատթարացմանը:

 

 

 



x