Գուաիդոն կոչ է արել վենեսուելացիներին չհեռանալ փողոցներից |tert.am|

tert.am։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն կոչ է արել Բոլիվարյան Հանրապետության քաղաքացիներին ցույցի դուրս գալ շաբաթ՝ մայիսի 11-ին: Այդ մասին նա հայտարարել է Կարակասում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:

«Վախը չի ստիպի մեզ հեռանալ փողոցներից, շաբաթ մենք վերադառնում ենք հանրահավաքային պայքարի ամբողջ հանրապետության տարածքում: Մենք պետք է դա անենք ոչ միայն խորհրդարանը, այլև մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Գուաիդոն:

x