Ռուսաստանում բացվել է Ստալինի հուշարձանը |tert.am|

tert.am: ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում հանրահավաք է տեղի ունեցել ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի հուշարձանի բացման կապակցությամբ:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, միջոցառումն ընդգրկված չի եղել Հաղթանակի օրվա տոնակատարության համընդհանուր քաղաքային ծրագրում:

Քաղաքապետ և Կոմունիստական կուսակցության մարզային կոմիտեի քարտուղար Անատոլի Լոկոտը հայտարարել է, որ, պահպանելով այն մարդու անունը, որը ղեկավարել է երկիրն ու բանակը Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ռուսները կատարում են իրենց պարտքը նախնիների նկատմամբ:

 

x