Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու. Հայկ Մարության |aysor.am|

aysor.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Վարդանյանների ընտանիքին՝ Երևանի 2800 ամյակին նվիրված այգու համար։

«Հարգելիներս, եթե ուզում եք Երևանին նվեր անեք, ուղղակի այգի հիմնեք կամ եղած այգին վերականգնեք, էլ ոչ մի բան մի արեք։ Սա է իրական նվերը քաղաքին», - ասաց քաղաքապետը։

Արձագանքելով դիտարկմանը, թե մինչ այգու կառուցումը շատերն ասում էին, որ հերթական անգամ ծառեր կտրվեցին, Հայկ Մարությանն ասաց.

«Ես գնահատում եմ այս այգին որպես լավ որակով այգի։ Երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու։ Այստեղ կային հիվանդ, խնդիր ունեցող ծառեր, դրանք փոխարինվել են շատ բարձր որակով ծառերով։ Այստեղ քաղաքը ոչ թե կորցրել, այլ ձեռք է բերել բարձր որակով ծառատեսակներ»։

x