Մենք կփոխարինենք վերելակը, իսկ բնակիչները տարիների ընթացքում գումարը կվճարեն. Հայկ Մարության |tert.am|

tert.am: Մենք առաջին օրվանից սկսած ծրագիր ենք գրում, որ վերելակներն ամբողջությամբ փոխարինվեն, բայց այս հարցում նաև մեզ հետ պետք է լինեն բնակիչները: Այս մասին այսօր Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ծրագիրը երբ պատրաստ կլինի, մենք այն կներկայացնենք կառավարությանը, որովհետև քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին՝ մեր հարցն է, մենք փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»,- հայտնեց քաղաքապետը:

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին գույքագրում է իրականացվում և միաժամանակ բանակցություններ են տարվում վերելակ արտադրողների հետ:

 

x