Քննարկվում է Երևանի կենտրոնը բեռնաթափելու մի քանի տարբերակ. ձևը ինչ-որ արգելքներ դնելն է. Հայկ Մարության |tert.am|

tert.am։ Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացմանը լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Երևանի կենտրոնը բեռնաթափելուն, ասաց․

«Առաջինը՝ ուղղակի սահմանափակվում է մեծ մեքենաների մուտքը: Սահմանափակում համարանիշերով, սա ամենակոշտ ձևն է: Կա նուրբ սահմանափակում՝ փարքինգների գների բարձրացումը: Մեր պարագայում պետք է այդ նույն բալանսավորումն անենք: Վերջնական որոշումը կհայտնենք, այս պահին կա որոշում, որ դա պետք է անել: Սա համալիր հարց է, և այդ համալիր հարցերը պետք է լուծվեն իրար հետ»։

Խցանումների խնդիրը, ըստ նրա՝ առաջացել է նաև վերջին տարիներին մեքենաների աննախադեպ քանակի ներկրման պատճառով. «Եվ այդ մեքենաների մեծ մասը մնում է Երևանում»:

x