Լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները կսկսվեն. վարչապետ |tert.am|

tert.am: Ճանապարհաշինության ոլորտում շատ կարևոր գործընթացներ պետք է սկսվեն: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսի 15-ից, ինչպես խոստացել էինք, հույս ունեմ՝ լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները կսկսվեն և կառավարության կառուցվածքի փոփոխությունները որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդեն: Պայմանավորվել ենք, որ այն պատմությունը, որ ունեցել ենք Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածում, այս տարի չպետք է ունենանք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ պետք է մտածեն օրենսդրական փոփոխությունների մասին, մասնավորապես՝ եթե որևէ մեկը իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, պետությունն իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ մինչ քրեական պատասխանատվություն նախատեսելը։

Փաշինյանն ասաց․ «Չենք կարող այդպիսի ճոխություն թույլ տալ, որ մի գործը մի քանի անգամ անենք»:

x