Ըստ ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահի՝ ուղևորափոխադրող կազմակերպությունները գործադուլ կհայտարարեն |tert.am|

tert.am: Ուղևորափոխադրող կազմակերպությունները հայտարարում են համապետական գործադուլ: Այն կմեկնարկի այսօր ժամը 14:00-ին Արմավիրում: Պատճառը գազի վաճառքի չափման միավորի փոփոխությունն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Լինի տաքսու վարորդ, թե ավտոբուսով փոխադրումներ իրականացնող, բոլոր զգում և տեսնում են՝ այս երկու ամսվա մեր քննարկումները, թե գազի գինը չի թանկանալու, մի իրավիճակ է ստեղծվել, որ չենք կարողանում հասկանալ՝ սա ժամանակավոր է, թե ոչ»,- նշեց նա:

«Եթե վարորդի գրպանին են կպնում, նա չի կարող նույն գնով ուղևոր տեղափոխել: Հիմա ուզում ենք հասկանալ՝ կա՛մ վարորդներն են ստում, կա՛մ կառավարությունը մաթեմատիկայի հետ խնդիրներ ունի և փորձում է խաբել՝ սուսուփուս բարձրացնելով գազի գինը, կա՛մ էլ լիցքավորողներն ինչ-որ բան այնպես չեն հասկացել»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

x