«Ադրբեջանում կայունությունը հուսալիորեն պաշտպանվում է»․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am։ Ադրբեջանի նախագահը քննադատել է ընդդիմադիրներին ու զգուշացրել` նրանց չի հաջողվի սասանել իր իշխանությունը:

«Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել` Ադրբեջանում կայունությունը հուսալիորեն պաշտպանվում է», - հայտարարել է Իլհամ Ալիևը հոր` Հեյդար Ալիևի ծննդյան 96 ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ:

Ալիև֊որդին միաժամանակ պնդել է, թե 1990-ականներին «երկիրը փլուզման հասցրած որոշ ուժեր այժմ փորձում են ինչ֊ինչ արդյունքների հասնել:

«Նրանք պայքարում են ստի, կեղծիքի ու ենթադրությունների միջոցով, և օգտագործելով տարբեր լրատվամիջոցներ` սևացնում են մեր երկիրը ու աղավաղված պատկեր ստեղծում թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում», ֊ հայտարարել է Ադրբեջանի նախագահը` հավելելով․ - «Ադրբեջանի ժողովուրդը խոհեմ է, և երբեք թույլ չի տա, որ ապազգային, դավաճան տարրերը ինչ֊որ բանի հասնեն Ադրբեջանում»:

Նշենք, որ ընդդիմության ակտիվիստները հայտարարել էին, որ պատրաստվում են փողոց դուրս գալ «ոչ թալանին», «ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով:

x