Վարդենիկ գյուղը հայտնի է նաև ՌԴ-ում գտնվող գործարարներով, որ մի քիչ էլ դուք օգնեք, հաստատ արագ նախակրթարանի հարցը կլուծենք. վարչապետ |tert.am|

tert.am: Գեղարքունիքի մարզում այսօր ընթացող բիզնես համաժողովին Վարդենիկ գյուղի բնակիչներից մեկը գյուղի մանկապարտեզների հետ կապված հարց բարձրացրեց:

«Վարդենիկ գյուղը 25 տարի մանկապարտեզ չունի: Ես գիտեմ, որ Դուք ժառանգել եք ոչ լավ իրավիճակ, մենք ուզում ենք կանգնել Ձեր կողքին»,-ասաց նա` իր խոսքն ուղղելով վարչապետին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կետ կա, որտեղ արձանագրված է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է առնվազն երեխաների 70 տոկոսին նախակրթարանով ապահովեն, և այդ ծրագրերն ընթացքի մեջ են:

«Վարդենիկ գյուղի խնդիրը պարոն մարզպետը կքննարկի, և կարծում եմ, որ դա լուծելի խնդիր է: Վարդենիկ գյուղը շատ հայտնի գյուղ է նաև Ռուսաստանում գտնվող գործարարներով, որ մի քիչ էլ դուք օգնեք, հաստատ արագ այդ հարցը կլուծենք»,-ասաց նա:

x