ՀՔԾ-ն մերժել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալին վերաբերող հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը |tert.am|

tert.am: Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզպետի տեղակալի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմի բացակայության հիմքով»:

Սերգեյ Բագրատյանն ասել էր, որ Վայոց Ձորի փոխմարզպետի հետ երեկ որևէ կոնտակտի մեջ չի մտել, ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ ուզում է ճանաչել:

x