Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնություն կիրառելու գործով կա բերման ենթարկված անձ |forrights.am|

forrights.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկած Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթացավ լարված մթնոլորտում։

Դատարանում այսօր բռնության է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ «Արյունոտ տասնամյակ» վերտառությամբ ցուցապաստառ էր պարզել և բողոքի ակցիա է անցկացրել դատարանի շենքի մոտ։

Ըստ Գասպարիի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը նրան հարվածել է ջրով լի շշով, ինչի պատճառով էլ Գասպարին ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա հանցագործության մասին ներկայացրել է հաղորդում։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ գործով արդեն կա բերման ենթարկված անձ։

«Գործով կատարվում է հետաքննություն, բոլոր հանգամանքերը կպարզեն։ Արդեն կա բերման ենթարկիված անձ, ով 1988 թ․-ի ծնված քաղքացի»,-տեղեկացրին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

x