Արդարադատության փոխնախարարները քննարկել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ համագործակցության հնարավորությունները

Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Խաչիկյանն ու Աննա Վարդապետյանն այսօր ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանին և ծրագրերի համակարգող Ալինա Յարմալոյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հստակեցվել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում Արդարադատության նախարարության առաջնահերթությունները և համագործակցության ձևաչափերը, որի համատեքստում ուրվագծվել է նաև նախատեսվող ծրագրի գործողությունների որոշակի պլան: Այն ներառելու է փաստաբանության, դատական իշխանության ոլորտում տեղացի և միջազգային փորձագետների ներգրավմամբ միջոցառումների իրականացում՝ հիմքում որպես ուղենիշ ունենալով դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:

x