Դատարանը Զելենսկիին ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը ցուցադրելու համար տուգանել է 32 հազար դոլարով |tert.am|

tert.am: Կիևի դատարանը տուգանել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին այն բանի համար, որ վերջինս ապրիլի 21-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրը, լրագրողներին ցուցադրել է իր քվեաթերթիկը, որում երևացել է՝ ում օգտին է նա քվեարկել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կիևի շրջանային դատարանը Զելենսկիի քայլը վարչական խախտում է ճանաչել՝ պարզաբանելով, որ նման գործողությունները կարող են որպես ապօրինի քարոզարշավ գնահատվել:

Դատարանը Ուկրաինայի նոր նախագահի նկատմամբ 32,27 դոլարի չափով տուգանք է սահմանել, ինչպես նաև նրանից դատական տուրքերը գանձելու որոշում է կայացրել:

 

x