Նրանք երջանիկ չեն լինի. Թրամփը կրկին սպառնացել է Իրանին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին զերծ մնալ չմտածված քայլերից, հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը մեծ խնդիրներ կունենա, հաղորդում է РИА Новости-ն:

«Եթե ինչ-որ անմիտ քայլեր արվեն և որևէ բան տեղի ունենա, Իրանը մեծ խնդիրների առջև կկանգնի: Կարող եմ ասել, որ նրանք երջանիկ չեն լինի... նրանք գիտեն, թե ինչ է դա նշանակում»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:


x