Թրամփը որոշել է Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով ՆԱՍԱ-ին լրացուցիչ 1,6 մլրդ դոլար հատկացնել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել պետբյուջեից լրացուցիչ 1,6 մլրդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այդ մասին նա գրել է թվիթերյան էջում, հաղորդում է ТАСС-ը:

«Իմ նախագահության օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք դեպի Լուսին, հետո կգնանք դեպի Մարս: Ես բյուջեում ճշգրտումներ եմ անում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար տրամադրենք տիեզերք վերադառնալու համար»- գրել է Թրամփը:

ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին և նշել է, որ այդ քայլը ՆԱՍԱ-ի համար շատ անհրաժեշտ օգնություն է՝ առաջ շարժվելու և ևս մեկ տղամարդու և առաջին կին տիեզերագնացին Լուսին ուղարկելու համար:

x