Մշակվում է ծովային օրենսդրություն, որը հնարավորություն կտա ՀՀ-ին Փոթի նավահանգստում սեփական դրոշով նավեր ունենալ․ Արմեն Փամբուխչյան |tert.am|

tert.am։ Մենք չենք կարող օպտիմալ կազմակերպել մեր փոխադրումները, քանի որ ԵԱՏՄ երկրների հետ հիմնական կապող ճանապարհը Լարսի անցակետն է, որը տարվա մեջ մի քանի անգամ անանցանելի է՝ թե՛ եղանակի, թե´ ծանրաբեռնվածության պատճառով․ այսօր հրավիրված ասուլիսին ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Ըստ նրա՝ թեև հարցը մշտապես բարձրացվում է և շատ դեպքերում քաղաքական ենթատեքստ է տրվում, բայց այն ունի բացառապես աշխարհագրական դիրքի պատճառ, քանի որ անցակետը նախատեսված է եղել օրական 3000 մեքենաների բացթողումների համար, բայց այսօր 10-15 հազար է կազմում։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ են դիտարկում ծովային փոխադրումները, և թեև քննարկվում է լաստանավի տարբերակը, բայց շատ ավելի դիտարկելի է երկաթուղային փոխադրումների համար կոնտեյներային փոխադրումները՝ Երևանից Փոթի։

«Լաստանավի օգտագործումը քննարկվել է, այս պահին ունենք մեկ լաստանավ, որը օգտագործում է Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ-ն, և որը, սակայն, անսարքության պատճառով չի կարող սպասարկել տնտեսվարողներին»,-ասաց նա։

Ավելին՝ tert.am

x