Նախատեսում ենք ընդհանրապես վերացնել հեպատիտ С-ն Հայաստանից․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման փոփոխությունից հետո կկարողանանք պետության հաշվին ձեռք բերել հակավիրուսային դեղեր՝ հեպատիտ С-ի բուժման համար։ Առաջին տարում նախատեսում ենք բուժել 1000 պացիենտի, իսկ հետագա տարիներին նաև ընդհանրապես վերացնել այդ հիվանդությունը Հայաստանից»։

x