Երրորդ երկրներից մեքենաների ներկրման մաքսատուրքերի բարձրացման հետեւանքները կարելի է փոխհատուցել. «Իմ քայլը» |news.am|

news.am: Երրորդ երկրներից մեքենաների ներկրման մաքսատուրքերի սպասվող բարձրացումը պետք է փորձել փոխհատուցել ներքին հարկային փոփոխություններով։ Այս մասին մայիսի 14-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է խորհրդարանի տարածաշրջանային եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ Հայաստանը, գտնվելով ԵՏՄ-ում, որոշակի պարտավորություններ է վերցրել, այդ թվում միասնական նորմերի ձեւավորման տեսակետից։

«Արտոնյալ ռեժիմի երկարացումը կարող է արդարացիորեն առաջ բերել որոշակի հարցեր ԵՏՄ գծով մեր գործընկերների մոտ։ Գործընկեր երկրների քաղաքացիները Հայաստանից տանում են մեքենաներ եւ իրացնում այնտեղ։ Բնականաբար, դա չի կարող հարցեր չառաջացնել երկրների ղեկավարների մոտ»,- նշել է նա։

 

x