ՀՔԾ-ը մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

«Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը»,- Infocom-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նա նշեց, որ նախապատրաստված նյութերով ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով Գլխավոր դատախազին էր դիմել «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն։ Դատախազությունը դիմումն ուղարկել էր ՀՔԾ։

x