Մտահոգություն է փոխանցվել սահմանային իրավիճակի վերաբերյալ.ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումից։ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո, մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

 

Հարցին, թե անդրադարձ եղել է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ մտահոգությունը փոխանցվել է։

x