Ներառականությունը նաև երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելն է. Լ. Առաքելյան |tert.am|

tert.am: «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը» ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում իրականացրել է հետազոտություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու համապատասխան առաջարկներն այսօր ներկայացվել են հանրությանը: Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

x