Ասեմ՝ չեք հավատա, այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ. Նիկոլայ Գրիգորյան

ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն այսուհետ կզբաղեցնի Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնը: Այս Գրիգորյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

Գրառման տեքստում մասնավորապես ասված է․ «Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում:

Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից:

Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում»։ 

x