Պուտինն ու Պոմպեոն ոչինչ չեն խոսել ոչ Ուկրաինայի, ոչ էլ Մադուրոյի մասին. Ուշակով |tert.am|

tert.am: Ուկրաինական խնդիրը չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Ոչինչ չի խոսվել նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մասին:

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը:
«Ես գրառել եմ գրեթե բոլոր հարցերը, որոնք քննարկել են նախագահն ու պետքարտուղարը: Ուկրաինայի մասին ոչինչ չի խոսվել, ես դա չեմ հիշատակել:
Ընդհանրապես որևէ թեմա չի եղել Ուկրաինայի վերաբերյալ: Չի քննարկվել նաև Մադուրոյի ճակատագիրը»,- Ուշակովի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն:

x