Երևանում կայանման տուրքը չվճարելու տուգանքը կնվազի 2000 դրամով

Մեքենան Երևանի համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու դեպքում քաղաքացին 5000 դրամի փոխարեն կտուգանվի 3000 դրամով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պրակտիկայում նշված տուգանքը կիրառվում է մեքենան վճարովի կայանատեղում կայանելուց հետո մեկ ժամվա համար համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարի գումարը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում:

«Ստացվում է, որ 100 դրամ չվճարելու, կամ անվճար կայանելու ժամկետից հետո այդ գումարը վճարելու դեպքում անձինք տուգանվում են 5000 դրամի չափով, ինչը անհամաչափ է կատարված իրավախախտմանը և առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում», - ասված է հիմնավորման մեջ:

x