Ալաբամայում արգելվել է հղիության արհեստական ընդհատումը. բացառություն չի արվի անգամ բռնաբարության և արյունապղծության դեպքում |tert.am|

tert.am: ԱՄՆ Ալաբամա նահանգի սենատն ընդունել է հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենք՝ ցանկացած ժամկետում հղիության արհեստական ընդհատումն առաջին կարգի հանցանք հռչակելով:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, սա հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ԱՄՆ-ում գործող ամենախիստ օրենքն է: Այն բացառություն չի ենթադրում նույնիսկ այն դեպքում, եթե իգական սեռի ներկայացուցիչը հղիացել է բռնաբարության կամ արյունապղծության հետևանքով:

Միակ բացառությունը կարվի այն դեպքում, եթե կնոջ առողջությանը լուրջ վտանգ սպառնա:

Ցանկացած բժիշկ, որն Ալաբամայի տարածքում հղիության արհեստական ընդհատում կիրագործի, կարող է դատապարտվել 10-99 տարի ազատազրկման: Մինչդեռ նրան դիմած կինը որևէ պատասխանատվության չի ենթարկվի:

Բազմաթիվ ակտիվիստներ, կանանց իրավունքների պաշտպաններ, աստղեր և քաղաքական գործիչներ քննադատել են այս որոշումը:

x