2020-ի սկզբից կմեկնարկեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները. Արթուր Մեսչյան

Հաջորդ տարվա սկզբից կմեկնարկեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Ինչպես գիտեք, վերջին շրջանում քաղաքապետարանի ուշադրության կետրոնում է մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագիրը։ Ձեզ երևի հայտնի է, որ սա էն տարբերակն է, որի համար, ցավոք սրտի, բյուջետային միջացներն օգտագործելու հնարավորություն չունենք էս ծրագրերի համար։ Չնայած՝ աշխարհում երևի չկա այնպիսի քաղաք, որ մետրոպոլիտենը կառուցում են ոչ թե բյուջեով, այլ կառուցապատողների միջոցներով։ Դե հիմա մենք փորձում ենք այդ քայլը կատարել, և ոնց որ թե մեզ մոտ դա կստացվի»,- ասաց Մեսչյանը։

Նա նշեց՝ հուսով են, որ մինչև այս հունվար կավարտեն նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատաքները։

«Կսկսենք կամուրջից, կամուրջն ավարտելուց հետո դրա վրա կտեղավորվի կայարանը, դրանից հետո արդեն կապը կամուրջից դեպի Բարեկամության կայարան։ Որ ասեմ հեշտ խնդիր է, շատ բարդ է։ Ընդհանրապես, մետրոպոլիտենն իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածություն է պետք ունենալ, և մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ․ որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը, բոլոր նրբությունները, որ կապված են դրա հետ»,- ասաց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը։ 

x