Արթուր Մեսչյանը պատասխանեց աշխատավարձերի բարձրացման մասին հարցին |tert.am|

tert.am։ «Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն»: Այս մասին այսօր քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ...մի քանի կոպեկ աշխատավարձը, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ»,- նշեց Արթուր Մեսչյանը:

Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ իր աշխատակիցները նախատեսված աշխատաժամից ավելի են մնում, որովհետև աշխատանքի ծավալը մեծացել է 3 անգամ, իսկ աշխատակազմը մնացել է նույնը:

Ավելին՝ tert.am

x