Մեսչյան. Կասկադի վերին հատվածը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի |panarmenian.net|

panarmenian.net։ Կասկադի վերին հատվածը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի: Այդ մասին քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Կասկադի վերևի փոսորակն ու հարակից տարածքը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի։ Եթե սեփականատերը՝ Գաֆէսճեան ընտանիքը, մտադրություն չունի կառուցապատել, մեր խնդրանքն է, որ վաճառեն»,-ասել է նա։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ մինչև 2019 թվականի հունվար մտադիր են ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները:Մեսչյանը նշել է, որ այդ դեպքում 2020 թվականի սկզբից կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

«Կսկսենք կամուրջից, կամուրջն ավարտելուց հետո դրա վրա կտեղավորվի կայարանը, դրանից հետո արդեն կապը կամուրջից դեպի Բարեկամության կայարան։ Որ ասեմ հեշտ խնդիր է, շատ բարդ է։ Ընդհանրապես, մետրոպոլիտենն իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածություն է պետք ունենալ, և մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ․ որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը, բոլոր նրբությունները, որ կապված են դրա հետ»,- հավելեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը։

x