ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նոր թեկնածու է առաջադրել

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Ապրիլի 16-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց. նրա օգտին քվեարկել էր 24 պատգամավոր, դեմ՝ 75։

2018-ի հոկտեմբերին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չէր ընտրվել իրավաբան Վահե Գրիգորյանը։

x