Չինաստանում արգելափակել են Վիքիպեդիան՝ բոլոր լեզուներով |panarmenian.net|

panarmenian.net: Չինաստանն արգելափակել է Վիքիպեդիա հանրագիտարանը բոլոր լեզուներով: Մինչ այդ երկրում արգելափակված էր կայքի չինական տարբերակը և որոշ էջեր այլ լեզուներով՝ այդ թվում «Սպանդը Տյանանմեն հրապարակում» կամ «Դալայ լամա» էջերը: Այդ մասին հայտնում է OONI համացանցի գրախոսության հետազոտական կենտրոնը:

Ըստ կենտրոնի տվյալների, կայքն արգելափակվել էր դեռ ապրիլին, գրում է Bird in Flight-ը BBC-ի վրա հղումով:

Այսպիսով, Վիքիպեդիան Google-ի, Facebook-ի, LinkedIn-ի, Twitter-ի հետ մեկտեղ հայտնվեց արգելված կայքերի շարքում: Վիքիմեդիան հայտարարել է, որ արգելափակման մասին ոչ մի իրազեկում չի ստացել:

x