Հայաստանում կարեւոր է ձեռնարկատիրական հմտությունները զարգացնել դպրոցական տարիներից. Կրթության և գիտության փոխնախարար

news.am։ Կարեւոր է ձեռնարկատիրական հմտությունները զարգացնել դպրոցական տարիներից: Այս մասին մայիսի 15-ին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի գործարկման շրջանակում ասաց կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը:

Նրա խոսքով՝ գիտության եւ կրթության ոլորտը պետք զգալի ավանդ ունենա մարդկային կապիտալի զարգացման գործում, եւ Կրթության ու գիտության նախարարությունը նպատակադրվել է կրթության այնպիսի որակյալ համակարգ ստեղծել, որպեսզի բավարարի պատրաստված կադրերի հարցում աշխատանքային շուկայի պահանջները:

«Այս իմաստով կարեւոր է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կրթությունը: «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը կարող է հնարավորություններ ստեղծել գերատեսչությունների միջեւ համագործակցության համար: Ծրագրի շրջանակում նախարարությունն առանձնացնում է մի քանի գլխավոր փոխկապակցված տարրեր՝ գիտության համար հիմք ստեղծող կրթություն, որն, իր հերթին, տեխնոլոգիաներ եւ աշխատանքային տեղեր է ստեղծում»,- ասաց Անապիոսյանը:

Փոխնախարարը կարեւորեց գործատուների եւ պոտենցիալ աշխատակիցների միջեւ համագործակցությունը: «Անհրաժեշտ է, որ գործատուները ներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի պետությունը 5-10 տարի հետո կարողանա զարգացնել այն գիտելիքները եւ հմտությունները, որոնց կարիքը շուկան ունի»,- եզրափակեց նա:

x