Երեւանի քաղաքապետարանը մերժե՞լ է Մյասնիկյան պողոտայում վերգետնյա անցում կառուցելու ներդրողի առաջարկը |armtimes.com|

armtimes.com։ Մայիսի 11-ին Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարեւանությամբ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել: «Գազել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել տարածքում բնակվող հետիոտնին: Վրաերթի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ Երեւանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի եւ նշված վայրում վերգետնյա անցում կառուցի:

Քաղաքացի Արթուր Մարդոյանը պատմեց, որ ամիսներ առաջ ներդրող է եղել, որը ցանկացել է այդտեղ վերգետնյա անցում կառուցել, սակայն քաղաքապետարանը ինչ-ինչ պատճառներով ձգձգել է պրոցեսը:

Մարդոյանը պատմեց, որ հեղափոխության օրերին, երբ հավաքվում էին Ֆրանսիայի հրապարակում կամ Հանրապետության հրապարակում, յուրաքանչյուր մարդ խոսում էր այն թեմայից, որն իր համար ցավոտ է եղել:

«Այդ օրերին ես ակամայից իմացա, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ից վերեւ՝ չհասած Կենդանաբանական այգի, կա երկկողմանի կանգառ, այդտեղ կան սեփական տների բնակիչներ, ովքեր իջնում են կանգառ եւ ոչ մի այլընտրանք չկա՝ փողոցը անօրինական անցնելուց բացի: Նրանք չեն կարող բարձրանալ, Նոր Նորքից շրջվել կամ իջնել, Շրջանայինից շրջվել:

Այդ օրերին, երբ բնակիչներն ինձ դա պատմեցին, ես խորհուրդ տվեցի, որ սպասեն, երբ արդեն նոր իշխանություն կձեւավորվի եւ կանցնեն իրենց աշխատանքին՝ եկեք ես էլ ձեզ կօգնեմ, միասին գնանք, ես էլ իմ անձնական խնդիրներն ունեմ, կդիմենք ու հույս ունենանք, որ այդ հարցերին լուծում կտրվի: Պայմանավորվեցինք: 2018 թվականի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին գրավոր դիմեցինք քաղաքապետարան:

Մեզ պատասխանեցին, որ ունեն ծրագիր՝ 2 տարվա ընթացքում նախատեսել են 2 հատ վերգետնյա անցում կառուցել՝ 1 հատ այդ հատվածում, 1 հատ էլ Ջրաշխարհի մոտ: Այդ դիմումի պատասխանը ստանալուց հետո նորից դիմեցինք քաղաքապետարան, նշեցինք, որ կա մարդ, ով այդ օրերին շատ սրտացավ էր ու պատրաստ էր գումար ներդնել ինչ-որ մի լավ գործի համար:

Այդ ամեն ինչից ելնելով՝ նորից դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանին՝ նշելով, որ այդ հարցերը մենք կարող ենք կարգավորել: Միայն մեզ քաղաքապետարանի կողմից նախագիծ տվեք, որ հետո չստացվի, թե այս նախագիծը լավը չի, այն նախագիծը լավը չի:

Դուք դրանք տվեք, ֆինանսական առումով մենք կկազմակերպենք՝ արագ կառուցելու համար: Մենք նշել էինք, որ ամեն վայրկյան կարող է մարդ զոհվել: Օրինակ բերեցի, երբ քաղաքային տրանսպորտն ընկավ երեւանյան լիճ, ընկնելուց հետո նոր բերեցին պարիսպ անցկացրեցին այդ հատվածում: Նրանք դարձյալ ասացին, որ այդ ամեն ինչն իրենց նախագծում կա, հիմա այլ գործերով են զբաղված»,- պատմեց Մարդոյանը:

Քաղաքացին նշում է, որ դրանից հետո դիմել են այն ժամանակ դեռեւս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին. «5 օրվա ընթացքում պատասխան ստացանք քաղաքապետարանից, որ եկեք՝ նստեք զրուցենք, քանի որ փոխվարչապետը նրանց հանձնարարական էր տվել: Մյասնիկյանի պողոտայի բնակչի հետ հանդիպեցինք Արբակ Վարդանյանին, նորից ջուր ծեծոցի եղավ: Ես ասացի՝ դուք հստակ նախագիծ տվեք, ես ներդրողին տամ, դա արագ է պետք անել»:

Ավելին՝ armtimes.com

x