Ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում. Լին Թրեյսի

aysor.am։ Աշխատանքի բերումով ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգների շահերը Հայաստանում և ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է մեր շահերից, ներկայացնելով ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերն՝ ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին:

Դեսպանը նկատեց՝ այն պահից սկսած, երբ ԱՄՆ և ՀՀ միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ԱՄՆ-ն աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին:

«Ի՞նչն է փոխվել. փոխվել է հենց Հայաստանը: Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում և առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից:

Անցած տարվա ապրիլին երկրի քաղաքացիներն էին հեղեղել փողոցները: Երկրի տարբեր մասերում ապրող քաղաքացիներն էին, որ ոտքի էին կանգնել և պահանջում էին իրացնել իրենց իրավունքը՝ ապրելու ազատ և ժողովրդավար երկրում, մի երկրում, որտեղ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և գործարար դաշտն ազատ, արդարացի և թափանցիկ կերպով աշխատում են միմյանց հետ՝ ապահովելու առավել բարեկեցիկ ապագա բոլորի համար:

Թեպետ ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգներն առաջին օտարերկրյա պետությունն էր, որ անցած գարնան դեպքերից հետո ընտրական աջակցություն առաջարկեց Հայաստանին, սակայն Հայաստանի քաղաքացիներն էին, որ անցած տարվա դեկտեմբերին իրացրեցին իրենց ընտրական իրավունքն ազատ ու ժողովրդավարական ընտրություններում:

Ես նախատեսում եմ այսուհետ ևս աջակցել Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման իրենց ընտրած ճանապարհին, որը զարկ կտա իրավունքի գերակայությանը և կպաշտպանի մարդկային արժանապատվությունը», - ասաց դեսպանը:

x