Արցախի նախագահները ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին |armtimes.com|

armtimes.com: Արցախի գործող եւ նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար ասել են, որ կարող են դատարան գալ մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Պաշտպանը միաժամանակ դիմելով դատավորին՝ ասաց՝ եթե հնարավոր է, դատարանը կարող է տալ հնարdավորություն Արցախի նախագահներին իրենց երաշխավորությունը պնդել հեռակապի միջոցով։

Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը նկատեց, որ երաշխավորությունը պնդելու համար անհրաժեշտ է այն տվող անձանց ստորագրություն, ներկայություն եւ բացի այդ, դատարանը պարտավոր է երաշխավորներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին։ 

x