Brexit-ի գործարքի շուրջ խորհրդարանի քվեարկության օրը հայտնի է |aysor.am|

aysor.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի շուրջ Եվրամիության հետ համաձայնագրի վերաբերյալ կքվեարկի հունիսի սկզբին, հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչն՝ ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյի և ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդյունքները:

Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, դրա ընթացքում քննարկվել Է Brexit-ի իրագործման հարցը։

Խորհրդարանը մի քանի անգամ մերժել Է Մեյի կողմից առրաջարկվող համաձայնագիրը՝ պահանջելով վերանայել Brexit-ի վերաբերյալ մոտեցումը։

«Վարչապետը և ընդդիմության առաջնորդը ցանկություն հայտնեցին իրականացնել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Մենք խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը կքննարկենք հունիսի 3-ին սկսվող շաբաթվա ընթացքում: Պարտադիր է այնպես անել, որ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա մինչև ամառային խորհրդարանական արձակուրդների սկիզբը»,- ասված է Մեյի ներկայացուցչի հայտարարության մեջ:

x